Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
4 րոպեի ընթերցում
![Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137694.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Պետրակովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին`
Դարպասապահներ
ՕգնյենՉանչարևիչ- «Նոա»
ԱրսենԲեգլարյան- «Արարատ-Արմենիա»
ՍտանիսլավԲուչնև- «Փյունիկ»
Պաշտպաններ
ՎարազդատՀարոյան- «ՑինդաոՈւեստՔոսթ» (Չինաստան)
ՆաիրԹիկնիզյան- «Լոկոմոտիվ» (Մոսկվա,Ռուսաստան)
ՍտյոպաՄկրտչյան- «Օսիեկ» (Խորվաթիա)
ԿամոՀովհաննիսյան- «Արարատ-Արմենիա»
ԳեորգիՀարությունյան- «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան - «Վալենսիա Մ-19»(Իսպանիա)
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
ՍերգեյՄուրադյան- «Նոա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
ԷդուարդՍպերցյան- «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
ԷդգարՍևիկյան- «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
ՎահանԲիչախչյան- «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
ՀովհաննեսՀարությունյան- «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
ԱրթուրՍերոբյան- «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
ԱրթուրՄիրանյան– «Նոա»
Մեկնաբանելով ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Ալեքսանդր Պետրակովը նշել է հետևյալը.
«Առաջիկա ընկերական խաղերը լավ հնարավորություն է փորձարկելու երիտասարդ ֆուտբոլիստների շատ լավթիմերի դեմ խաղերում: Հենց այդ նպատակով են հավաքական հրավիրվել Գևորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանը, Անդրանիկ Հակոբյանը և Գոռ Մանվելյանը:Կրկին թիմ են հրավիրվել նաև մյուս երիտասարդները՝ Տիգրան Ավանեսյանը և Սերգեյ Մուրադյանը:
Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Կալիսիրը, Նարեկ Գրիգորյանը և Ուգոչուկվու Իվուն:
Այս անգամ հավաքական չի ժամանի նաև Լուկաս Սելարայանը: Նա ուներ անձնագրային խնդիրներ, որոնք կարգավորելու նպատակով հենց հավաքականի հանդիպումների ժամանակահատվածում Լուկասը պետք է մեկնի Արգենտինա: Ես հրավիրել էի նաև Սարգիս Ադամյանին, բայց նա ինձ տեղեկացրեց, որ չի կարող միանալ հավաքականին՝ պատճառաբանելով, որ երկրորդ Բունդեսլիգայի նախապատրաստական շրջանն ավելի շուտ է մեկնարկում և իրեն հանգստանալու հնարավորություն է պետք:
Ինչ վերաբերում է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին, ապա,հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի՝ ընկերական խաղերի համար նախատեսված պատուհանը բացվում է հունիսի 3-ին, իսկ Նորբերտոյի թիմը հանդիպում ունի անցկացնելու հունիսի 2-ին, նա կկարողանար միանալ հավաքականին միայն հունիսի 4-ին Սլովենիայում: Հենց այդպատճառով Նորբերտոն բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները»:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը ընկերական հանդիպումներին մայիսի 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: