Միջազգային

Մեքսիկայում սաստիկ շոգը դարձել է հարյուրից ավելի կապիկների անկման պատճառ

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում սաստիկ շոգը դարձել է հարյուրից ավելի կապիկների անկման պատճառ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր ջերմաստիճանը Մեքսիկայում գրեթե 140 կռնչակապիկների անկման պատճառներից է դարձել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Associated Press-ը (AP)։

Գործակալությունը պարզաբանում է, որ մայիսի 16-ից ի վեր առնվազն 138 սատկած կապիկ է հայտնաբերվել Մեքսիկական ծոցի ափին գտնվող Տաբասկոյի նահանգում։ Կապիկներից մի քանիսին փրկել են տեղի բնակիչները, որոնք կենդանիներին տարել են անասնաբույժների մոտ։

Ինչպես AP-ին հայտնել է կենսաբան Խիլբերտո Պոսոն, կենդանիների անկումը դարձել է որոշ գործոնների հետևանք, որոնց թվում են բարձր ջերմաստիճանը, անտառային հրդեհները և անտառահատումները, որոնք պրիմատներին զրկել են ջրից, ստվերից և մրգերից:

Գործակալությունը նշում է, որ Մեքսիկայում սաստիկ շոգի պատճառով մարտից ի վեր առնվազն 26 մարդ է մահացել։ Երկրի տարածքի մեկ երրորդում արձանագրվել է մինչև ըստ Ցելսիուսի սանդղակի 45 աստիճան։ Մինչև մայիսի 9, առնվազն ինը քաղաքներ ջերմաստիճանային ռեկորդ են սահմանել, իսկ Սիուդադ Վիկտորիա քաղաքում ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում