Միջազգային

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերությունների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերությունների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը սահմանափակիչ միջոցներ է մտցրել ամերիկյան ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից նմանատիպ պատժամիջոցների և Թայվանին ամերիկյան զենք վաճառելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Global Times-ը:

«Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան 12 ռազմարդյունաբերական ընկերությունների և 10 ղեկավարների դեմ՝ ի պատասխան Չինաստանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և Թայվանին զենք վաճառելու», - ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում Չինաստանում, այցագրերի և երկիր մուտքի արգելք։

Global Times չինական հրատարակությունը նշում է, որ որոշումը պայմանավորված է եղել ոչ միայն Թայվանի շուրջ վեճերով, այլև, այդ թվում, Վաշինգտոնի անհարգալից վերաբերմունքով ուկրաինական ճգնաժամի հարցում Պեկինի դիրքորոշման նկատմամբ:

Մեկ այլ հրապարակման մեջ Global Times-ը նշում է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 21-ին պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մայք Գալագերի նկատմամբ՝ «Չինաստանի ներքին գործերին միջամտելու, Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում