Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ
09:37, 12 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 11-ին 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես`
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ,
Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 2000 քմ, Մերձավան գյուղում՝ 3000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում