Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ

09:37, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 11-ին  4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնավորապես` 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, 

Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 2000 քմ, Մերձավան գյուղում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 


© 2009 ARMENPRESS.am