Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկում 2:1 հաշվով հաղթանակով ավարտեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի»-ի հետ հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`հայկական ակումբը հաղթական գոլը խփեց խաղի ավելացված ժամանակի 3-րոպեին:

«Արարատ-Արմենիա» ակումբը հանդիպումը սկսեց ավելի վստահ և վտանգավոր գրոհներով, որի արդյունքն էլ երկար սպասեցնել չտվեց: Արդեն 22-րդ րոպեին Պաշովի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լիման:

Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը: Գնդակ հեղինակեց Դանել Սինանին: Հայկական ակումբը կարողացավ հաղթանակ կորզել մրցավարի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին: Հայաստանի գործող չեմպիոնի կազմում հաղթական գոլը խփեց Իլյա Անտոնովը:

Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]