Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց մոլդովական «Զիմբրու»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսում նախաձեռնությանն ավելի շատ տիրում էին տանտերերը, որոնք կարողացան հաշվի մեջ առաջ անցնել 43-րդ րոպեին։ Անկյունայինից հետո Ստեֆան Բիտկան գլխի հարվածով գրավեց «Նոա»-ի դարպասը և ընդմիջման թիմերը գնացին մոլդովական ակումբի նվազագույն առավելությամբ՝ 1-0։

Երկրորդ խաղակեսում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը մեծացրեց ճնշումը և ակտիվ խաղ ցուցադրեց մրցակցի կիսադաշտում։ Հայկական ակումբը երկար ժամանակ չէր կարողանում օգտագործել իր պահերը, սակայն 88-րդ րոպեին հասավ իր նպատակին։ Գոռ Մանվելյանի իրացրած անկյունայինից հետո Յոնուց Կոստակեն գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1-1։

Ակումբների պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` հուլիսի 30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում