Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

1 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ մրցեց ռումինական «Կլուժ»-ի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսում «Ալաշկերտ»-ը կազմակերպված և կարգապահ ֆուտբոլ ցուցադրեց՝ չեզոքացնելով մրցակցի գրոհները և արդյունավետ օգտագործելով իր հնարավորությունը։ 

Հանդիպման 35-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը բացեց հաշիվը։ Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռաֆայել դե Ժեզուս Սանտանա Ֆերեյրան՝ գլխի  դիպուկ հարվածով գրավելով «Կլուժ»-ի դարպասը և առաջ մղելով երևանյան թիմին։ 

Մինչև ընդմիջում ռումինական ակումբը փորձում էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն «Ալաշկերտ»-ի պաշտպաններն ու դարպասապահը վստահ էին գործում։ Երկրորդ կեսի մեկնարկին` 47-րդ րոպեին, «Կլուժ»-ը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Սֆաիթը:

Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին. «Ալաշկերտ»-«Կլուժ»`1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում