Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

2 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց հունգարական «Դեբրեցեն»-ի հետ։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից տանտերերը փորձեցին վերահսկել գնդակը և դիրքային գրոհներով ճնշում գործադրել հայկական թիմի վրա, մինչդեռ «Փյունիկ»-ը հիմնականում խաղում էր կազմակերպված պաշտպանությամբ և փորձում էր արագ հակագրոհներ կազմակերպել։

Հունգարական ակումբը մի քանի անգամ վտանգավոր մոտեցավ Երևանի թիմի դարպասին, սակայն «Փյունիկ»-ի պաշտպաններն ու դարպասապահը վստահ գործեցին՝ կանխելով գոլային հնարավորությունները։

Իր հերթին հայկական թիմը նույնպես ունեցավ մի քանի խոստումնալից գրոհ, սակայն եզրափակիչ փոխանցումներում և հարվածների ժամանակ ճշգրտությունը չբավարարեց։

Առաջին կեսում խաղը հիմնականում ծավալվում էր կենտրոնական գոտում՝ բազմաթիվ կոշտ մենապայքարներով։ Թիմերը զգուշավոր էին գործում՝ խուսափելով կոպիտ սխալներից, ինչի արդյունքում մինչև ընդմիջում հաշիվը չբացվեց, և մրցակիցները հանդերձարան մեկնեցին 0:0 հաշվով։

Երկրորդ կեսում հյուրընկալող կողմը` «Դեբրեցեն»-ը, բացեց հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Կիբլան: Երկրորդ կեսում «Փյունիկ»-ին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը:

«Դեբրեցեն»- «Փյունիկ»` 1:0:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում