Արկադի Անդրեասյանը նշանակվել է «Ուրարտու» ՖԱ զարգացման գծով փոխտնօրեն
15:47, 20 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի զարգացման գծով փոխտնօրեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Տեղեկացնում ենք, որ անվանի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ՖԱ-ի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։
Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում պարոն Անդրեասյանին մեր ակումբում»,- նշված է հայտարարությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում