Կդադարեցվի Կարմիրգյուղի կենտրոնական հատվածի գազամատակարարումը
15:48, 16 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 17-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի կենտրոնական հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում