Կդադարեցվի Կարմիրգյուղի կենտրոնական հատվածի գազամատակարարումը

Armenpress 15:48, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 17-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի կենտրոնական հատվածի գազասպառողների  գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am