1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տավուշի մարզի տարբեր համայնքներում յոթ նոր Վիքիակումբ է բացվել  

Տավուշի մարզի տարբեր համայնքներում յոթ նոր Վիքիակումբ է բացվել

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Գոշ,  Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքներում, Կիրանցի և Նոյեմբերյանի երկու՝ ավագ և հիմնական, ինչպես նաև Արճիսի դպրոցներում հիմնադրվել են վիքիակումբներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունից:

Մարզպետ Հայկ Չոբանյանը և «Վիքիպեդիա Հայաստանի» ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը, կարևորելով նորարարական կրթական համակարգերի ներդրումը Տավուշում 2019 թվականի մարտ ամսին ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրի համաձայն՝ «Վիքիմեդիա Հայաստան»-ը պարտավորվում է Տավուշի մարզի ուսուցիչների համար Վիքիպեդիայի դասընթացներ կազմակերպել և օգնել նրանց վիքիակումբների ստեղծման և գործունեության մեջ։ Մարզպետարանը պարտավորվում է ուսուցիչներին խրախուսական հավելավճարներ հատկացնել ըստ իրենց գործունեության մոնիթորինգի։

Գործընթացը սկիզբ է առել մարտի 25-ին, երբ Տավուշի մարզի 35 ուսուցիչ մասնակցեց «Վիքիմեդիա Հայաստան»-ի կազմակերպած Վիքիպեդիայի խմբագրման հնգօրյա դասընթացին։

Համագործության երկրորդ փուլը մեկնարկեց հուլիսի 6-ին, երբ վիքիակումբներ հիմնադրվեցին Գոշ, Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքներում, իսկ հուլիսի 13-ին՝ Կիրանցի, Նոյեմբերյանի երկու՝ ավագ և հիմնական, Արճիսի դպրոցներում։

Դպրոցներն ընտրվել են ըստ Վիքիպեդիայում ուսուցիչների ներդրումների։ Դպրոցում վիքիակումբ հիմնադրելու համար անհրաժեշտ է, որ դպրոցի ուսուցիչներից գոնե մեկը տիրապետի Վիքիպեդիայում խմբագրման գործիքներին և շարունակաբար որակյալ ներդրում ունենա։

«Վիքիակումբները կրթական հեղաշրջում կատարելու պոտենցիալ ունեն։ Շատ բնակավայրերում վիքիակումբները աստիճանաբար փոխում են թե՛ աշակերտների և, թե՛ չափահասների մտածելակերպը»,- նշում է «Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը և հավելում, որ շատ բան կախված է ակումբի ուսուցիչ-համակարգողից։

Սուսաննա Մկրտչյանն ընդգծում է, որ շատ կարևոր է, որպեսզի ակումբի համակարգողը շարունակական ներդրում ունենա Վիքիպեդիայում, ինչը հնարավորություն կտա նրան ընդլայնել և խորացնել իր մասնագիտական գիտելիքները, դասավանդման նորարարական մոտեցումներ ձեռք բերել և յուրաքանչյուր աշակերտին տարբերակված մոտեցում ցուցաբերել։

Վիքիպեդիայի խմբագրմանը դպրոցականներին մասնակից դարձնելու նպատակով «Վիքիմեդիա Հայաստան»-ը ՀՀ տարբեր բնակավայրերում ստեղծում է վիքիակումբներ, որտեղ նրանք ազատ ժամերին, համակարգողի օգնությամբ սովորում և խմբագրում են հայերեն հոդվածներ: Ակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է, ունի համակարգող, որն այցելուներին սովորեցնում է խմբագրման նրբությունները, տեղեկացնում նոր գործիքների մասին, հետևում խմբագիրների ստեղծած հոդվածներին։ Այցելուները հիմնականում դպրոցականներ ու երիտասարդներ են, սակայն կազմակերպությունն ակումբների միջոցով կրթում է նաև մեծահասակների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]