Ինովացիա

Astana Hub-ը միջազգային ստարտափերին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Ղազախստանում

3 րոպեի ընթերցում

Astana Hub-ը միջազգային ստարտափերին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Ղազախստանում

Astana Hub-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է Central Eurasia Market Entry միջազգային ծրագիրը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այն նախատեսված է Կենտրոնական Ասիայի և հարակից երկրների հասուն տեխնոլոգիական ստարտափերի համար, որոնք պատրաստ են կենտրոնացնել իրենց բիզնեսը և մուտք գործել Ղազախստանի շուկա։

Այս ծրագիրը կդառնա օտարերկրյա ստարտափերի՝ Ղազախստանի էկոհամակարգ ինտեգրվելու նոր գործիք՝ նրանց տրամադրելով շուկա արագ մուտք գործելու, գործընկերներ գտնելու և բիզնեսը մեծացնելու հնարավորություններ։

12-շաբաթյա ծրագիրը նախատեսված է Product-Market Fit (PMF) և «Scaling» փուլերում գտնվող ստարտափերի համար։ Ծրագրին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք արդեն ունեն նախնական վաճառքները, շուկայի հաստատված պահանջարկ կամ կայուն աճ և այլն: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի և Մոնղոլիայի համար։ Այն կանցկացվի ռուսերեն և անգլերեն:

Մրցութի արդյունքում ծրագրին կմասնակցեն 15 ամենահեռանկարային միջազգային ստարտափները։ Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու շուկայի հետ գործնական աշխատանքին։ Դրանք կկարողանան տեղական ընկերությունների հետ իրականացնել պիլոտային նախագծեր, ձևավորել գործընկերություններ և իրենց լուծումները հարմարեցնել տեղական բիզնեսի պահանջներին։  

Ծրագրի եզրափակիչ փուլը կլինի Demo Day-ը, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց նախագծերն առաջատար վենչուրային հիմնադրամներին և պոտենցիալ ներդրողներին։

Լավագույն ստարտափները հնարավորություն կունենան ընդգրկվելու Astana Hub Ventures-ի կարճ ցուցակում և ներգրավել ներդրումներ հետագա զարգացման համար։

Astana Hub-ը Կենտրոնական Ասիայի և հարակից երկրների խոշորագույն միջազգային նորարարական կլաստերն է, հանդիսանում է տեխնոլոգիական ձեռնարկատիրության ու թվային լուծումների արտահանման զարգացման հարթակ։ Նրա էկոհամակարգը միավորում է ավելի քան 2200 տեխնոլոգիական ընկերություն և ստարտափ, որոնցից շուրջ 500-ը օտարերկրյա մասնակցությամբ են։

2025 թվականի արդյունքներով՝ Astana Hub-ի մասնակիցների ՏՏ ծառայությունների արտահանումը կազմել է 634 միլիոն ԱՄՆ դոլար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում