Մշակույթ

Սևանա լճի ափին ընթանում են «Վարչաֆեստ 2026»-ի նախապատրաստական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի ափին ընթանում են «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնի նախապատրաստական աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է  տարածել՝ ներկայացնելով միջոցառման նախապատրաստական աշխատանքները։

«Պատրաստվում ենք Վարչաֆեստին»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Վարչաֆեստ 2026»-ը երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոն է Սևանա լճի ափին. երկու օր կենդանի երաժշտություն, երկու բեմ և Հայաստանի լավագույն երիտասարդ խմբերը։

Փառատոնի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ խմբերին, զարգացնել կենդանի երաժշտությունը և ստեղծել ամենամյա մշակութային ավանդույթ, որը կակտիվացնի Հայաստանի երաժշտական կյանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում