Մշակույթ

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

2 րոպեի ընթերցում

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

Չորս օր շարունակ՝ օգոստոսի 28-31-ը, Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ՝ ստեղծելով երաժշտության, քաղաքի և մշակութային ժառանգության յուրահատուկ երկխոսություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ  Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» 7-րդ փառատոնը:

«4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ջազային համերգներն անցկացվում են Գյումրիի թանգարանների և մշակութային հաստատությունների բակերում՝ քաղաքը վերածելով բացօթյա համերգային հարթակի։

Նախաձեռնությունը միավորում է մշակույթի տարբեր ոլորտներ՝ ջազային երաժշտությունը ներկայացնելով թանգարանային միջավայրում։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակմանն ուղղված աշխատանքները համադրել ժամանակակից երաժշտական մշակույթի հետ։

Փառատոնը նպաստում է նաև ջազային երաժշտության հասանելիության ընդլայնմանն ու տարածմանը երաժշտասեր հանրության շրջանում:

Բոլոր համերգների մուտքն ազատ է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում