Մշակույթ

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

1 րոպեի ընթերցում

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանային կղզու համագործակցությամբ՝ ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, կբացվի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով միջազգային ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Ցուցադրությունն առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբի Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ընտրանին։ Այս ցուցադրությունն այցելուին բացառիկ հնարավորություն կտա հանդիպելու տարբեր մշակութային միջավայրերի տիեզերագիտական պատկերներին ու գաղափարներին՝ հին աշխարհից մինչև միջնադար և արդի ժամանակներ։

Ցուցադրությունը կբացվի Հայաստանի պատմության թանգարանում. այն նվիրված է ՀՀ անկախության 35 և Բեռլինի Թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին։

Տոմսերի նախավաճառքը մեկնարկել է. դրանք հնարավոր է ձեռք բերել առցանց՝ museumsarmenia.am հարթակում։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում