Դեսպան Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի հետ
15:18, 20 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունիսի 19-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։
Քննարկվել են նաև երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում