Միջազգային

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները կրակել են Սպիտակ տան մոտ հայտնված մարդու վրա. «Սինհուա»

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները կրակել են Սպիտակ տան մոտ հայտնված մարդու վրա. «Սինհուա»

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները հունիսի 2-ին կրակ են բացել այն մարդու վրա, որը փորձել Է ներխուժել Սպիտակ տան մերձակա արգելափակված տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնց ապահովում են պետության ղեկավարի պահպանությունը, բանավոր մի քանի նախազգուշացում են արել տղամարդուն, ինչից հետո կրակ են բացել:

Ինչպես նշում Է «Սինհուա»-ն, միջադեպը տեղի Է ունեցել այն բանից քիչ անց, երբ ԱՄՆ-ի նախագահը դուրս Է եկել Սպիտակ տնից:

Թե ներկայում ինչ վիճակում Է վերը նշված տղամարդը, չի տեղեկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում