Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը ՌԴ-ի եւ Ուկրաինիայի «ընդհանուր քաղաքացիության» ստեղծման հեռանկար Է տեսնում

Պուտինը ՌԴ-ի եւ Ուկրաինիայի «ընդհանուր քաղաքացիության» ստեղծման հեռանկար Է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարն այս կարծիքը հայտնել Է՝ խոսելով Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների հեռանկարների մասին: Ռուսաստանի ղեկավարը հույս ունի, որ իրեն կհաջողվի համաձայնության գալ ուկրաինացի քաղաքական գործչի հետ, եթե արծարծվի ընդհանուր քաղաքացիության հարցը:

Բոլոր ռուսաստանցիներին ուկրաինական անձնագրեր հանձնելու պատրաստականության վերաբերյալ Զելենսկու արտահայտությունները Պուտինը գնահատել Է «շատ լավ» ֆրազով: «Դա խոսում Է այն մասին, որ մենք, հավանաբար, կգանք համաձայնության, որովհետեւ մենք ընդհանուր շատ բան ունենք»,-հավելել Է նա, պարզաբանելով, որ նկատի ունի երկու երկրների ժողովուրդների ընդհանրությունը:

Ապրիլի 27-ին Զելենսկին, անդրադառնալով բոլոր ուկրաինացիներին դյուրացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գաղափարի վերաբերյալ Պուտինի խոսքին, հայտարարել Է, որ Կիեւն ուկրաինական քաղաքացիություն կտրամադրի «բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներին, որոնք տառապում ենք ավտորիտար եւ կոռումպացված ռեժիմներից»: Առանձին նա հիշատակել Է ռուսաստանցիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am