Եվրոպայի կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումն առաջնահերթ նշանակություն չունի. Պեսկով
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ընտրությունների արդյունքների ճանաչումն առաջնահերթ նշանակություն չունի, իսկ դրանք խափանելու սադրիչ փորձերը կկասեցվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրականում եվրոպացիները (խմբ.՝ ընտրությունների արդյունքները) կճանաչեն, թե չեն ճանաչի, մեզ համար տասներորդական նշանակություն ունի։ Մենք ունենք մեր քաղաքական համակարգը, մեր քաղաքական գործընթացը։ Եվ ընտրարշավն ընթանում է ամբողջ թափով», - ասել է Պեսկովը «Յունաշև LIVE»-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, ինչ վերաբերում է տարբեր սադրիչ փորձերին, ասել է Պեսկովը, «դրանք եղել են, կան և կլինեն. մենք այդ առումով մեծ փորձ ունենք»։
«Հետևաբար, բոլորը, ով պետք է, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն», - հավելել է Պեսկովը։