Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գնահատել է Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հնարավորությունները՝ նշելով, որ այս պահին դրա համար տեսանելի հիմքեր չկան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ փոխանցելով Պեսկովի խոսքերը։
«Ես չեմ տեսնում որևէ պատճառ՝ հույս ունենալու Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բարելավման վրա։ Իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչների ներկայիս սերունդը բախման տրամադրված է ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Նրանք լիովին մոբիլիզացնում են Եվրոպայի ռազմական ներուժը և ուղղորդում այն մեր երկրի դեմ՝ անմիջականորեն մասնակցելով մեր դեմ ռազմական գործողություններին»,-ասել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ, այդուհանդերձ, Մոսկվան բաց է այդ հարաբերությունները վերակառուցելու համար։
«Մենք, իհարկե, պետք է բաց մնանք հարաբերություններ կառուցելու համար, և մենք իսկապես պահպանում ենք մեր պատրաստակամությունը դրա համար, բայց պետք է լավ հասկանանք, թե ում հետ գործ ունենք»,-հավելել է Պեսկովը։