Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ռուսաստանը զիջել Է դիրքերն ամենամեծ ռազմական ծախսերով երկրների վարկանիշում

Ռուսաստանը զիջել Է դիրքերն ամենամեծ ռազմական ծախսերով երկրների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմել Է 61,4 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով երկիրն զբաղեցրել Է վեցերորդ հորիզոնականը ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտին:

Նշվում Է, որ Ռուսաստանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ չի հայտնվել պաշտպանության ծախսերի ցուցանիշով երկրների հնգյակում: 2018 թվականին Մոսկվան 3,5 տոկոսով պակասեցրել Է ռազմական ծախսերը: Վարկանիշի առաջատարներն են դարձել ԱՄՆ-ը եւ Չինաստանը (համապատասխանաբար 649 եւ 250 միլիարդ դոլար): Նաեւ հնգյակ են մտել Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը եւ Ֆրանսիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am