Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Վերլուծվել են կատարված աշխատանքները, նախանշվել առաջիկա անելիքները: