Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Պորոշենկոն հորդորել Է նախագահի ընտրություններում քվեարկել Ռուսաստանի դեմ

Պորոշենկոն հորդորել Է նախագահի ընտրություններում քվեարկել Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը նախագահի թեկնածու Է առաջադրվել երկրորդ ժամկետով, հորդորել Է ուկրաինացիներին՝ ընտրություն չկատարել Ռուսաստանի օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինացիները պետք Է քվեարկեն այնպես, ինչպես ամենաքիչը ցանկալի կլիներ Կրեմլին: Քանզի քաղաքարտին Է տրված Ուկրաինան, մեր ազգի ապագան, մեր ժողովրդի ապագան: Եվ մենք ոչ ոքի ու երբեք թույլ չենք տա խափանել մեր ընտրությունները»,- Պորոշենկոյի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Պորոշենկոն նշել Է, որ մարտի 31-ին՝ ընտրություններն օրը, ռազմաճակատի գիծն անցնելու Է ոչ միայն Դոնբասով, այլեւ յուրաքանչյուր ընտրատեղամասով: «Եվ, վերցնելով քվեաթերթիկները, իմ խնդրանքն Է՝ «ոչ» ասացեք Պուտինին, «ոչ» ասացեք նրանց նմաններին»,-հայտարարել Է Պորոշենկոն հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am