Միջազգային

Նիդեռլանդներն անվտանգության ոլորտի պայմանագիր է կնքել Պաղեստինի հետ

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներն անվտանգության ոլորտի պայմանագիր է կնքել Պաղեստինի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդները Պաղեստինի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու Պաղեստինի անվտանգության հատվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ըստ Նիդեռլանդների կառավարության հայտարարության՝ այդ նախաձեռնության շրջանակներում երկրները կիրականացնեն տեղեկատվության փոխանակում ահաբեկչության, փաստաթղթերի և ինքնության հավաստագրերի կեղծման դեմ պայքարի, ինչպես նաև որոնողափրկարարական գործողությունների բնագավառներում։ Նիդեռլանդները նաև ցանկանում է վերապատրաստել Պաղեստինի անվտանգության հատվածի մի խումբ կանանց՝ օպերատիվ արձագանքման ծառայությունների կազմի համար:

Փաստաթուղթը ստորագրել են Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը և Պաղեստինի ներքին գործերի նախարար Զիյադ Հաբբ ար Ռիխը։

«Մենք ուսումնասիրում ենք տարբեր նախաձեռնություններ… Որովհետև Պաղեստինի անվտանգության ուժեղ հատվածն իր ավանդն ունի կայունության, անվտանգության և կայուն խաղաղության բնագավառում», - նշել է Օլոնգրենը:

Նիդեռլանդները նաև մասնակցում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Պաղեստինի անվտանգության հատվածի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում ոստիկանության և ուժային ծառայությունների աշխատակիցների վերապատրաստմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում