Ռուսաստանը որոշեց դիտորդներ չուղարկել Ուկրաինայի նախագահի ընտրություններին
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահի ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է արտաքին գործերի նախարարության պաշտոնական մեկնաբանության մեջ, որը հրապարակվել Է մարտի 25-ին:
«Ռուսաստանի Դաշնությունը հարկադրված Է հրաժարվել Ուկրաինա դիտորդներ ուղարկելուց, որպեսզի կանխահայտ հետապնդման սպառնալիքի չենթարկի նրանց»,- ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում: Ավելի վաղ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյին (ԵԱՀԿ ԺԻՄԻ) մերժել Է 24 ռուսաստանցիների լիազորագրումը դիտորդների պատվիրակության կազմում: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Կիեւի այդ որոշումը որակել Է անօրինական եւ խտրական: Մոսկվան հիշեցրել Է, որ Ուկրանիայի իշխանությունները որոշել են ընտրական տեղամասեր չբացել Ռուսաստանում՝ իրենց միլիոնավոր քաղաքացիների զրկելով ձայնի սահմանադրական իրավունքից, իսկ Դոնբասի բնակիչների եւ ներքին տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքները ոտնահարված են: Ուկրանիայի նախագահի ընտրությունները կկայանան մարտի 31-ին:-0-/34/ 15.45
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում