Հասարակական

ԲՏԱ նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Ալավերդիում շարժական կապի խափանումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Ալավերդիում շարժական կապի խափանումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը թարմացված տեղեկություններ է հայտնել հորդառատ անձրևի հետևանքով շարժական կապի խափանումների վերաբերյալ։

Ըստ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության՝

Ucom - 2 կայան Ալավերդի քաղաքում շարունակում է աշխատել, իսկ 15 բջջային կայան դեռ գտնվում է խափանված վիճակում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

TEAM Telecom Armenia - 5 բջջային կայան չի աշխատում։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։

Ռոստելեկոմ (OVIO) - Կապի ցանցն ամբողջությամբ վերականգնվել է։

Վիվա-ՄՏՍ - Ալավերդի քաղաքում բջջային կապը գործում է, 3 բջջային կայան դեռ չեն վերականգնվել (Օձուն, Աքորի, Կաճաճկուտ):

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբձևավորվել էօպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Հեղեղումների մասին վերջին տեղեկատվությունն՝այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում