Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար
10:54, 20 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 20-ի ժամը 10:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռևս փակ է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում