Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին. նա ստացել է ձայների 59.52 տոկոսը

Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին. նա 
ստացել է ձայների 59.52 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով  հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով ձայների 59.52 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձաժողովը:

Մյուս թեկնածուն՝ Գրիգոլ Վաշաձեն՝ ստացել է ձայների 40.48 տոկոսը:

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ավարտից հետո բոլոր 3705 ընտրական տեղամասերում ձայների հաշվարկից հետո պարզվել է, որ Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է 1 միլիոն 147 հազար 672 ընտրող, որը կազմում է 59.52 տոկոսը, իսկ Վաշաձեի օգտին քվեարկել է 780 հազար 633 ընտրող կամ 40.48 տոկոսը:

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում էր Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում » կուսակցության (Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը) թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

Վրաստանի  կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների 52.23 տոկոսը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am