Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԵՄ-ն մտադիր Է դյուրացնել կանոնները բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների համար

ԵՄ-ն մտադիր Է դյուրացնել կանոնները բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում Է հաջորդ տարի առաջընթացի հասնել միությունից դուրս երկրներից բարձր որակավորում ունեցող կադրերի համար Եվրամիությունում (ԵՄ) բնակության եւ աշխատանքի համար «կապույտ քարտերի» տրամադրման համակարգի բարենորոգման ուղղությամբ:

Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Եվրահանձնաժողովի 2019 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը: ԵՀ-ն Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի համար պատրաստել Է փաստաթուղթ հաջորդ տարվա աշխատանքի գերակայությունների մասին, որը կդառնա վերջինը դրա ներկայիս կազմի համար: Գերակա հարցերի թվում նշված Է նաեւ միգրացիան:

«Եվրոպան պետք Է ավելի շատ բան անի օրինական միգրացիայի առումով: Մենք պետք Է ի վիճակի լինենք ապագայում համապատասխանորեն արձագանքելու աշխատանքի շուկայի պահանջներին եւ որակյալ կադրերի պակասին՝ ըստ որում հետապնդելով Եվրամիության շահերը»,- ասված Է փաստաթղթում:

«Ուստի կարեւոր Է համաձայնեցնել ԵՄ-ի «կապույտ քարտի» վերանայված սխեման, որը կդյուրացնի եւ ավելի գրավիչ կդարձնի աշխատանքը Եվրոպայում երրորդ երկրներից բարձր որակավորում ունեցող քաղաքացիների համար եւ կնպաստի մեր տնտեսությունների արդյունավետության բարձրացմանը»,- նշում են Եվրահանձնաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]