Տեսահոլովակում ցուցադրել են Volkswagen-ի ամենափոքր քրոսովերը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական պրեմիերայից մի քան օր առաջ Volkswagen ընկերությունը հրապարակել Է տեսահոլովակ, որտեղ ցուցադրել Է T-Cross կոմպակտ քորսովերի Էքստերիերի եւ ինտերիերի մանրամասները: Այսպես, նորույթն ստացել Է լուսադիոդային օպտիկա, թվային սարքային վահանակ, նստոցների համակցված հարդարում եւ երկգույն անվասկավառակներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թիզերային արշավի ժամանակ Volkswagen-ը պատմել Է, որ T-Cross-ը կդառնա ամենանվտանգն իր սեգմենտում: Քրոսովերի բազային հանդերձավորման մեջ կմտնեն Էլեկտրոնային օգնականների լայն հավաքանին եւ ուղեւորների պաշտպանության պրոակտիվ համակարգը, ինչպես Arteon-ում եւ Touareg-ում: Արդեն սկզբնական լրակազմում արտաճանապարհային ավտոմոբիլները կստանան երթեւեկության գոտում կասեցման եւ հեռավորության վերահսկողության համակարգեր՝ City Emergency Braking System արտակարգ արգելակման եւ հետիոտների որոշման գործառույթով:
Volkswagen T-Cross-ի շարժիչների շարքում կլինեն1.0 (95 и 115 сил) եռագլան շարժիչը, 1.5 TSI (150 сил) տուրբոշարժիչը եւ 1,6 լիտր ծավալով (95 ձիաուժ) դիզելը: Նոր քրոսովերի հրապարակային դեբյուտը կկայանա հոկտեմբերի 25-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում