Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Էրդողանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Սիրիայում քրդական ուժերին ցուցաբերվող աջակցությունը


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը շարունակում Է աջակցել «Դեմոկրատական միություն» (ԴՄ) կուսակցությանը եւ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ) կոալիցիային, որոնց Թուրքիան համարում Է հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) սիրիական ճյուղավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Կոմերսանտ» թերթում հրապարակված նյութում:

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ աջակցությունը, որը վերջին ժամանակներս ցուցաբերվում Էր ԴՄ-ի եւ ՍԴՈՒ-ի ուժերին, հատկապես ԱՄՆ-ի կողմից, շարունակվում Է: Նման քայլերը, որոնք վնաս են հասցնում տարածաշրջանի հավասարակշռությանն ու նրա ժողովուրդների միջեւ խաղաղությանը, պետք Է դադարեցվեն»,- հավելել Է նա:

Բացի այդ, Էրդողանը նշել Է, որ թուրքական կողմն ակնկալում Է «նաեւ Ռուսաստանի աջակցությունը այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների դեմ Թուրքիայի պայքարում, ինչպիսին են ՔԱԿ-ը, ԴՄ-ն եւ ՍԴՈՒ-ն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ