Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

ՀՔԾ-ն կսպասի մինչ հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ իրենք կսպասեն հուլիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Այս մասին  պաշտոնյան ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցադրմանը, որ Քոչարյանը երկրում կլինի միայն հուլիսի 25-ին:

Ինչ վերաբերում է նրան տեսազանգով հարցաքննելուն, ապա Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա նախատեսված չէ Քրեական դատավարության օրենսգրքով:

«Վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանափակված են Քրեական դատավարության օրենսգրքով: Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննության տարբերակ նախատեսված չէ օրենսգրքով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՔԾ պետը:

Նա նշեց, որ հարցաքննության ընթացքը տեսաձայնագրելու և հետագայում հրապարակելու հարցը վարույթն իրականցնող մարմինն է որոշում, ինչը կքննարկվի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ