Բրազիլացի ֆուտբոլիստները գլխին հում ձվերի հարվածներով են շնորհավորել Կոուտինիոյի ծննդյան տարեդարձը
13:42, 14 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներն այդ արտասովոր ձեւով են շնորհավորել թիմում իրենց խաղընկեր Ֆիլիպե Կոուտինիոյի ծննդյան օրը: Տեսանյութում կադրեր են ցուցադրված այդ պահից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մինչ Բարսելոնայի խաղացողը մյուս ֆուտբոլիստների հետ նստած Էր խոտածածկին, հետեւից մոտեցել Է Նեյմարը, հավկիթը ջարդել հարձակվողի գլխին, ալյուր ցանել նրա վրա, իսկ ինչ-որ մեկն Էլ այդ ամենին ջուր Է ավելացրել: Նրա օրինակին հետեւել են նաեւ մնացածները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում