Միջազգային

ԱՄՆ-ը եւ Թուրքիան տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն Մանբիջի պլանի իրագործմանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը եւ Թուրքիան տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն Մանբիջի պլանի իրագործմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան եւ Վաշինգտոնը տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն սիրիական Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել Էր, որ նախօրյակին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը համաձայնեցրել Է Մանբիջից սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դուրսբերման ճանապարհային քարտեզը:

«Տասն օրվա ընթացքում կսկսվի Մանբիջի վերաբերյալ համաձայնագրի իրագործման նախապատրաստական աշխատանքը. ըրոշելու ենք՝ երբ են այնտեղ մտնելու զինվորականները YPG-ի հեռանալուց հետո, ինչպես են նրանք իրականացնելու մոնիթորինգը, ով Է կառավարելու տարածաշրջանը: Անհրաժեշտ Է Էթնիկ կազմի չափանիշները պահպանել այն տեսքով, ինչպիսին այն եղել Է մինչեւ YPG-ի գալը: Մենք Փոմպեոյին ասել ենք, որ ԱՄՆ-ը քանիցս չի պահել YPG-ի դուրս գալու վերաբերյալ իր խոստումը, եւ եթե այժմ, այս ճանապարհային քարտեզի համաձայնեցումից հետո, նա դարձյալ չկատարի խոստումը, դա վերստին կփչացնի մեր հարաբերությունները»,- լրագրողներին ասել Է Չավուշօղլուն Անթալիայում: Ելույթի հեռարձակումն իրականացրել Է NTV հեռուստաալիքը:

Նախարարը հավելել Է, որ ճանապարհային քարտեզը բաղկացած կլինի երեք փուլից, այն ենթադրում Է YPG-ի անդամների կողմից զենքի հանձնում, ընդ որում՝ սիրիական Մանբիջի շուրջ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համագործակցության մոդելը պլանավորվում Է տարածել հյուսիսային Սիրիայի մյուս քաղաքների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում