Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը երկրում բարեփոխումների կարիք Է տեսնում. հարցում

Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը երկրում բարեփոխումների կարիք Է տեսնում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը նշում Է, որ Ռուսաստանին այժմ վերափոխումներ են հարկավոր, այդ թվում՝ 59 տոկոսը հանդես Է գալիս ոլորտների մեծ մասում փոփոխություններ կատարելու օգտին, եւ երկրի բնակիչների միայն 2 տոկոսն Է այն կարծիքին, որ որեւԷ փոխոխության կարիք չկա: Դա, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ցույց Է տվել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարցվածների 59 տոկոսը նշել Է ոլորտների մեծ մասում փոփոխությունների անհրաժեշտության մասին»,-ասված Է հարցման նյութերում:

Հարցման մասնակիցների մոտավորապես 30 տոկոսն այն կարծիքին Է, որ Ռուսաստանին փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության կյանքի միայն մի քանի ոլորտներում, հարցվածների միայն 2 տոկոսն Է նշում, որ երկրին այժմ վերափոխումներ հարկավոր չեն: Մասնակիցների եւս 9 տոկոսը դժվարացել Է պատասխանել այդ հարցին:

ՀԿՈւՀԿ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշել Է, որ Վլադիմիր Պուտինի՝ որպես պետության ղեկավարի աջակցությունն այժմ շատ բարձր մակարդակի վրա Է, որը մոտ Է պատմական առավելագույնին: Այսպես, ՀԿՈւՀԿ-ի կողմից մայիսին անցկացված հարցման ընթացքում դրա մասնակիցների 82 տոկոսն ասել Է, որ հավանություն Է տալիս Ռուսաստանի նախագահի գործունեությանը: «Ընտրողները հենց նախագահից են սպասում այն վերափոխումները, որոնք պետք Է օգուտ բերեն ոչ թե նեղ խմբերի, այլ ռուսաստանցիների լայն խավերին»,-ասել Է Ֆյոդորովը՝ մեկնաբանելով հարցման արդյունքները:

ՀԿՈւՀԿ-ի համառուսաստանյան հարցումն անցկացվել Է 2018 թվականի ապրիլի 29-30-ին եւ մայիսի 2-ին: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 3 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]