Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մնալու է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում. Շարմազանով

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մնալու է ՀՀ արտաքին քաղաքական 
օրակարգում. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, թուրքական ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դա պայքար է ոչ թե ընդդեմ, այլ պայքար է հանուն՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, հանուն նոր ցեղասպանությունների կանխարգելման, հանուն նրա, որ ժխտողականությունը գլուխ չբարձրացնի»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Նա հայտնեց, որ Ազգային ժողովը ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 70-րդ տարեդարձի առթիվ մեծ ցուցահանդեսներ է կազմակերպում տարբեր երկրներում, ինչպես, օրինակ, Սլովակիայում, Կիպրոսում, Հունաստանում, Մերձբալթյան երկրներում: «Սրանով ցանկանում ենք ևս մեկ անգամ ասել՝ մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն, դրանք պետք է դատապարտվեն այնքան ժամանակ, մինչև ինքը՝ դահիճը և ոճրագործը չի ճանաչել այդ ցեղասպանությունը»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am