Միջազգային

Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Շոյգուն ընդգծել է՝ Իրանն ու Ռուսաստանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական պետական ​​հեռուստատեսությունը:

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ հեռախոսազրույցում Սերգեյ Շոյգուն ընդգծել է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հեռուստատեսության հրապարակած հաղորդագրության մեջ:

Շոյգուն նաև ցավակցություն է հայտնել մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում