ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը շնորհավորել է Հայաստանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավոր Հանրապետության տոնը: Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 106-ամյակը»,- գրել է Բելգիայի դեսպանը։