Քաղաքականություն

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Ջիբութիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսմայիլ Օմար Գուլեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախագահ Գուլեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ջիբութիի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, դիտարկվել՝ երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև ընդգծվել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման ներուժը և այն իրագործելու հնարավորությունը։ Կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խթանումը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին դեսպան Սարգսյանը գրառում է կատարել նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում