Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ. ՀՀ ԱԳՆ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 21-ին աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։