Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պարտականությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը երդվեց հավատարիմ մնալ ԱՄՆ Սահմանադրությանը և ծառայել ժողովրդին։
Կապիտոլիումում կայացած երդմնակալության արարողությանը ներկա էին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, 43-րդ նախագահ Ջորջ Բուշը և նրա կինը՝ Լորան, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, Թրամփի հիմնական մրցակից Քամալա Հարիսը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային պատվիրակություններ և հազարավոր ամերիկացիներ։ Հյուրերի շարքում էին նաև SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը և այլք։
Արարողությունն ուղեկցվում էր տոնական միջոցառումներով և համերգներով։