Քաղաքականություն

Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է․

«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի զոհերի ընտանիքներին։

Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին և ուժ ու կորով բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգական դեպքից»,-ասված է հայտարարության մեջ։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում