Հայաստան

«Ռիո Մոլ»-ում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

«Ռիո Մոլ»-ում բռնկված հրդեհը մարվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 9-ին, ժամը 16։03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում