Իրան

ՀՀ դեսպանն ու Շիրազի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքներ հռչակելու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Շիրազի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքներ հռչակելու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, բժշկական և այլ բնագավառներում: 

Կողմերը քննարկել են ԻԻՀ Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը: 

 ՀՀ դեսպանը և Շիրազի քաղաքապետն անդրադարձել են նաև առաջիկայում մշակութային համատեղ միջոցառումներ կազմակերպելու ընթացքին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում