Քաղաքականություն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն այցելել են Կապանի օդանավակայան, ինչպես նաև Մեղրի և Ագարակ համայնքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Պատիվ է հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան, նորին գերազանցություն Կոռնել Իոնեսկուին Սյունիքի օդանավակայանում, Մեղրիի և Ագարակի տարածաշրջաններում։ Շնորհակալ ենք Ռումինիային Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը շարունակական աջակցության համար»,- նշվում է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում