Քաղաքականություն

Փաշինյանը ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու ՀՀ-ի որոշումն այս փուլում համարում է բավարար

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու ՀՀ-ի որոշումն այս փուլում համարում է բավարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բոլոր մակարդակներում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, այս փուլում այդ որոշումը բավարար է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության վերաբերյալ հարցին: 

«Հայաստանի Հանրապետությունը բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար: Կարող է լինել բանավեճ, մեկը կարող է ասել, որ բավարար է, մյուսը կարող է ասել՝ անբավարար է: Բայց պետք է նայենք, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ ինքը հարգում է բոլոր տեսակետները, բայց իշխանությունը կայացրել է այն որոշումը, որը կայացրել է: Այս պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն Հայաստանը չի տեսնում, սակայն դա չի նշանակում, որ հաջորդ պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չի տեսնի: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում