Քաղաքականություն

102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցեր չունենք. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցեր չունենք. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Երևանը դրա հետ կապված հարցեր չունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսին՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք հստակ ժամանակացույց, երբ է Հայաստանը դուրս գալու ՀԱՊԿ-ից և ի՞նչ է լինելու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը։

«ՀԱՊԿ-ից դուրս գալու օր ու ժամ չեմ կարող ասել, իսկ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք այսօր, և չեմ կարող որևէ բան ասել նաև դրա հետ կապված», - նշեց վարչապետը։

Նա արձանագրեց, որ Զվարթնոց օդանավակայանում արդեն լիարժեք ծառայութուն են իրականացնում Հայաստանի սահմանապահները։ Վարչապետի խոսքով՝ այդ հարցի շուրջ իր ընկալումն այն է, որ Հայաստանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին այսքան տարիներ այդ ծառայությունն իրականացնելու համար, և արձանագրել է, որ Հայաստանն արդեն ունի բավարար կարողություններ իր սեփական ուժերով դա անելու համար։

«Այնպես չէ, որ ՌԴ–ի համար դա մի անհոգ հարց է, դա էլ է ծանրաբեռնվածություն։ Իսկ ո՞վ է ասել, որ Ռուսաստանի կարողություններն անսահմանափակ են՝ մանավանդ ներկայիս իրադրության պայմաններում։ Մենք նաև շնորհակալություն ենք հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով այս ընթացքում ներկայության համար և արձանագրել ենք, որ կարծում ենք՝ այդ ներկայության անհրաժեշտությունն այլևս չկա։ Սա հակադրության և բախման ժանր չէ, սա գործընկերության և փոխադարձ հարգանքի ժանր է», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է հենց այդ ժանրի մեջ դիտարկել այդ հարցը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում