Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը Թուրքիայից պահանջել Է ազատել ամերիկացի պաստորին, որին մեղադրում են խռովությանը մասնակցելու մեջ

Թրամփը Թուրքիայից պահանջել Է ազատել ամերիկացի պաստորին, որին մեղադրում են խռովությանը մասնակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 17-ին Թուրքիայի իշխանություններից պահանջել Է ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին մեղադրում են 2016 թվականին երկրում զինվորական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պաստոր Էնդրյու Բրանսոնը, որն օրինավոր մարդ Է ու քրիստոնեական հոգեւորական ԱՄՆ-ում, գտնվում Է մեղադրյալի աթոռին եւ Թուրքիայում հետապնդվում Է առանց որեւԷ հիմքի: Նրանք նրան լրտես են համարում, բայց ես ավելի շատ լրտես եմ, քան նա»,- գրել Է Սպիտակ տան ղեկավարն իր Twitter-ում:

Թուրքիայի դատախազությունը, պաստորին մեղադրելով նաեւ Թուրքիայում արգելված «Ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» հետ կապերի մեջ, նրա համար ցմահ բանտարկություն Է պահանջում: Ինչպես հայտնել Է Cumhuriyet թուրքական թերթը, Բրանսոնը ժխտում Է իր կապը խռովարարների հետ: Նրա դուստրը մարտի 9-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կայացած ելույթի ժամանակ Անկարայի մեղադրանքները որակել Է «աբսուրդային», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]